Այս գյուղը հազար թելով կապված է աշխարհին. հեռախոսով, հոսքագծով, փոստով, բրդի, մսի, յուղի մթերմամբ, կոոպերացիայի խանութով, ուսուցման ծրագրերով. ակումբային ուսումնարանն այս գյուղին տալիս է թատրոնից ու գրքից հասկացող շրջանավարտներ, այս գյուղը մոտիկ ու հեռու գյուղերն է ուղարկում լխտիկ հարսներ, որոնք եղանը ձեռքից չեն գցում մինչև ընդհուպ ծննդաբերելը և դեռ չի պատահել, որ նրանցից գոնե մեկը թեկուզ մի քիչ լիրբ լինի...