Գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի և քննադատի, Էդգար Ալըն Պոի լավագույն արձակ ստեղծագործությունները։ «Սպանություններ Մորգի փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը», «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները, որոնք յուրովի միջնորդավորում են դարի սոցիալական անարդարություններն ու հակասությունները։