«Մհերի դռան գիրքը» վեպն իրականում Խեչոյան արվեստագետի եւ մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս եւ մեր երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային եւ լրագրողական ոճական հնարանքների, գիտական եւ գրողական վերլուծությունների եւ նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ, անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար։