
Հայերեն էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։ Խաչիկ Դաշտենցի, Մուշեղ Գալշոյանի ստեղծած մթնոլորտով սնված, բայց այդ մթնոլորտով այլևս չբավարարվող, այլ ոլորտներ թափանցող ու անկաշկանդ հայացք է Վրեժ Իսրայելյանի պատմվածքների այս ժողովածուն։ Գրողի հայացք է, որ որսում է բնության, երևույթների, մարդկային, ազգամիջյան փոխհարաբերությունների սև֊սպիտակից անդինը, գույների ու նրբերանգների ամբողջական աշխարհը, որ ներդաշնակությանը հասու դառնալով՝ այլևս ո՛չ շնորհակալ պիտի լինես հայ ծնվելուդ համար, ո՛չ էլ պիտի փնովես ճակատագիրդ։