
Գիրքն ընդգրկում է նշանավոր երգիծաբան Լեռ Կամսարի (1888-1965) դեռևս անտիպ օրագրության առաջին մասը՝ 1953-1958 թթ.։ Սա հետաքրքիր և յուրօրինակ տարեգրություն է մեր ոչ վաղ անցյալի մասին։ Երգիծաբանը խարազանում է բոլշևիկյան հասարակարգում տեղ գտած հոռի՝ հակամարդկային, հակաազգային բարքերը։ Էլեկտրոնային հրատարակությունը լրամշակված է. ավելացվել են նախորդ հրատարակություններից դուրս մնացած հատվածները։