Մուրացանն իր գործերում խոր ցավով և իրատեսորեն է նկարագրել XIX դարի վերջի հայ գյուղը, այնտեղ տիրող թշվառությունը, ժողովրդի ծանր վիճակը: Սակայն, որպես ռոմանտիկ մտածող, նա կարծում էր, որ ժողովրդին կարող են փրկել անձնազոհ ու կրթված անհատները՝ առաքյալները՝ լուսավորություն տարածելով գյուղում: Այդպիսին է քույր Աննան «Խորհրդավոր միանձնուհին» վեպում: Ավելի իրատեսական կերպարներ են Վեդունց Վանին «Նոյի ագռավը»-ում և Պետրոս Կամսարյանը «Առաքյալը»-ում, առաջինը քաղաքում սովորելուց հետո գյուղ չի վերադառնում, իսկ երկրորդը գյուղ է մեկնում վեհ նպատակներով, բայց խորշում է գյուղական կյանքից, երկնչում դժվարություններից և ի վերջո վերադառնում քաղաք:“Նոյի ագռավ” ռեալիստական պատմվածքում Մուրացանը հակադրում է վերացող գյուղացիական ապրելակերպը քաղաքի ապրելակերպին, քննադատում այն մտավորականներին, որոնք գյուղացիական հասարակությունից ելնելով մեջք են թեքում գյուղին: