ՈՍԿԻ ՀԵՔԻԱԹ - 1940 թ. հրատարակության մեջ եղել է «Ոսկի հեքիաթ»: Տերյանի ինքնագրի հիման վրա, այս բաժնի համար, որպես բնաբան վերականգնված է Լերմոնտովից մեջբերված այս երկտողը. В уме своем я создал мир иной И образов иных существованье... որը արտահայտում է ամբողջ այդ շարքի իմաստը և որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել 1912 թվականի հրատարակությունից։