Լևոն Խեչոյանին հատուկ խոր ներսուզում-վերլուծությունը բնորոշ է նաև այս գրքով ներկայացվող պատմվածքներին, որոնք մշակի քրտինքով շիկացած գործեր են՝ ստեղծված միստիցիզմի և կյանքի իրողության հենքի վրա։ Ներկա ժողովածուն տարբեր տարիների տպագրված գրքերից և վերջին ժամանակաշրջանում գրված՝ անտիպ լավագույն պատմվածքների ընտրանի է։