
Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածների ժողովածուն, որն ուղղակի արձագանքն է վերջին տարիների ազգային ազատագրական պայքարի, գրվել է այդ օրերի ըմբոստացումի և ստրկամտության դեմ պայքարի բովում: Ժողովածուում շոշափվող բազում խնդիրնեը անվանի հայագետը դիտարկել է մեր անցյալի, ներկայի, ապագայի շոշափելի հեռավորաթյունից՝ ազգի գերխնդիրը համարելով ազդապահպանումը իբրև սուրբ նպատակ: Այն, ինչ պիտի ժառանգվի գալոց: «Երրորդ ուժի բացառման օրենքը» այս մնացյալ պատառ Հայասաանի պահպանման և անկախության միջոցով հզորացման բաց դաս է նրանց համար, ովքեր գիտակցում են Հայրենիք- սրբության ողջ հմայքն ու անկրկնելիությունը: