
Էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունները նպատակ ունեն ուսումնասիրել և գիտահանրամատչելի ներկայացնել հանդուրժողականության և անհանդուրժողականության ակունքներն ու դրսևորումները հայալեզու՝ սերնդեսերունդ փոխանցված տեքստերում, փորձելով նաև իմաստավորված բանավեճ ծավալել դրանց շուրջ։ Հետազոտություններն ընդգրկում են հայ միջնադարյան ավանդավեպերը, 19-րդ ու 20-րդ դդ. դասական արձակը, Սփյուռքի գրականությամբ հանդերձ, հետխորհրդային Հայաստանի արձակն ու դասագրքերը: Հրատարակությունը, ըստ էության, քաղվածքների էքսկուրս է ողջ հայ գրականության մարմնով, ինչն իր հերթին առանձնահատուկ հաճույք է պարգևում ընթերցողին և հպանցիկ պատկերացում տալիս հայ գրականության զարգացման միտումների մասին։ Ժողովածուն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար և կարող է օգտագործվել որպես ուսումնական ձեռնարկ: Հրատարակվում է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակում։ Գրքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կամ ԵՀՀ-ի տեսակետների հետ: